top of page

Չեխիայում ավելի քան 100 մարդ է տուժել պտտահողմի պատճառով

Jun 25, 2021
1 min read

Չեխիայի հարավ-արևելքում գտնվող չորս գյուղերում մոլեգնում է պտտահողմ, տուժել է շուրջ 150 մարդ, հնարավոր է՝ կան զոհեր:


«Պտտահողմը հողին է հավասարեցրել Լուժիցե, Գրուշկի, Մորավսկա Նովա Վես գյուղերի մի զգալի մասը, մասամբ Միկուլչիցե գյուղը և Հոդոնին քաղաքի մի մասը: Մոտավորապես 150 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել», - հայտնում է շտապօգնության ներկայացուցիչ Գեդվիկ Կրոպաչկովան:


Նրա խոսքով՝ հնարավոր է կան զոհեր, քանի որ շատ մարդիկ մնացել են իրենց տներում:

Նա նշել է, որ օգնության են գալիս Ավստրիայից և Սլովակիայից ժամանած բժիշկներն ու հրշեջները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page