Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է
Oct 11, 2021
1 min read

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է, վարչապետի ընտրություններից հետո։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 77-ամյա Զեմանը վերակենդանացման բաժանմունքում է։
Նախագահի բժիշկը հաղորդել է, որ հայտնի է ախտորոշումը։ Բժիշկները չունեն նախագահի համաձայնությունը՝ ախտորոշումը հանրայնացնելու։
Interfax-ը հաղորդում է, որ Չեխիայում խորհրդարանական ընտրություններից հետո նախագահն է որոշում, թե հաղթողներից ով է կառավարություն ձևավորելու։ Երկրում խորհրդարանական ընտրությունները կայացել էին հոկտեմբերի 8-9-ը։ Ընդդիմադիր դաշինքին հաջողվել էր հաղթել գործող վարչապետ Անդրեյ Բաբիշի կուսակցությանը։























Comments