top of page

Չեխիայում նոր կառավարություն է ձևավորվել՝ առանց նախագահի

Nov 3, 2021
1 min read

Չեխիայի հինգ կուսակցություններ համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ և հաստատել օրակարգի առանցքային հարցերը. գրում է The Guardian-ը։ Երկրի նոր կառավարությունում կլինեն Քաղաքացիական դեմոկրատական ​​կուսակցությունը, Քրիստոնեա-դեմոկրատները, «Ավանդույթ, պատասխանատվություն, բարգավաճում-09»-ը, Չեխիայի ծովահենական կուսակցությունը և «Ավագներ և անկախներ» կենտրոնամետ շարժումը:


Ըստ թերթի տվյալների՝ կողմերի միջև բանակցությունները տևել են ավելի քան 12 ժամ, սակայն ի վերջո կոնսենսուս է ձեռք բերվել։ 5-կուսակցական կոալիցիան ստացել է խորհրդարանում 200 տեղերից 108-ը, այդպիսով՝ ընդդիմություն դարձնելով նախկին իշխող ANO 2011 կուսակցությանը՝ վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ:


Միաժամանակ, նոր կառավարության ձևավորումը տեղի է ունենում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հոսպիտալացման ֆոնին, ինչը փաստացի անհնարին է դարձնում այս գործընթացի ավարտը։ Ներկայումս պետության ղեկավարը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և այցելուներ չի ընդունում, քանի դեռ նրա վիճակի մասին դեռ հստակ տեղեկություն չկա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page