Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է
Sep 14, 2021
1 min read

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն այսօր հոսպիտալացվել է Պրահայի կենտրոնական զինվորական հիվանդաոց։ Այդ մասին հայտնում է Pravo թերթը, փոխանցում է TASS-ը:
Նախագահի բուժումն, ըստ թերթի, կարող է երկար տևել: 76-ամյա Զեմանը տառապում է ոտքերի նեվրոպատիայով: Այդ հիվանդության պատճառով նա վերջին շրջանում գամված է անվասայլակին:
Նախագահը բողոքում է վատ լսողությունից և արյան ցածր ճնշումից: Միևնույն ժամանակ, նախկինում նրա մոտ բժիշկները հաստատվել էր շաքարային դիաբետ:























Comments