top of page

Չեխիայում տորնադոյի հետևանքով զոհերի թիվն ավելանում է. մահացել է 2 տարեկան երեխա

Jun 28, 2021
1 min read

Չեխիայում պտտահողմի հետևանքով 2 տարեկան երեխա է մահացել;

2-ամյա երեխան մահացել է Չեխիայի Բռնո քաղաքում՝ 4 օր հիվանդանոցում գտնվելուց հետո։ Սա տորնադոյի հետևանքով մահվան 6-րդ դեպքն է։


Այն շրջաններում, որտեղով անցել է պտտահողմը, ավերվել է 1200 տուն, 70-ը՝ ամբողջությամբ:


Պտտահողմի հետևանքով յոթ բնակավայր է տուժել Հարավմորավական մարզում: Տների փլատակների տակ մարդիկ էին մնացել: Ճշգրտվում է վնասի չափը։ Չեխիայի առաջին փոխվարչապետ և ՆԳ նախարար Յան Համաչեկը հայտնել է, որ տորնադոյի ավերածությունները վերացնելու նպատակով գուցե անհրաժեշտ լինի ներգրավել նաև բանակային ստորաբաժանումներին: Օդերևութաբանները նշել են, որ այս շրջաններում նման բնական երևույթները հազվադեպ են լինում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page