top of page

ԵՊՀ-ում ճգնաժամ չկա. ԵՊՀ գիտխորհրդի անդամ. «Panorama.am»

  • May 6, 2021
  • 1 min read

ree

Երևանի պետական համալասրանը գիտխորհրդի նիստ է հրավիրել, որի օրակարգում ԵՊՀ կանոնադրությունում արված փոփոխության հարցն է, որով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը:

ԵՊՀ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը իր խոսքում նշեց, որ այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ դիմելու է ՍԴ՝ կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու համար: Նա նշեց, որ նաև կառավարության՝ ո

րոշման ընդունման ձևն է անընդունելի, քանի որ հայտարարում են՝ հանրային քննարկման են դնում մինչև մայիսի 14-ը, սակայն մայիսի 4-ի երեկոյան իմանում են, որ գրավոր ընթացակարգով, չնայած որոշ գերատեսչությունների բացասական կարծիքի, ընդունում են:

Գիտխորհրդի անդամներից մեկը նշեց, որ պետք է միասնական լինեն ու միահամուռ որոշում ընդունեն դիմելու բոլոր կառույցներին, անհատներին՝ բացահայտելու, որ Երևանի պետական համալսարանում ճգնաժամ չկա, կառավարությունն է, ինչպես երկրում է ստեղծել ճգնաժամ, նույնն էլ համալսարանում:

«Թույլ չենք տա, պետք է միաբան լինենք ու որոշում ընդունենք»,- ասաց նա:

Գիտխորհրդի նիստում ներկայացված հայտարարության մեջ նշվում է, որ միջոցներ ձեռնարկեն դիմելու վարչական դատարան:

Գիտխորհրդի անդամները նիստի ընթացքում դեռ շարունակում են քննարկել հայտարարության տեքստը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը դիմելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանին, ասաց. «Ես չեմ դիմելու: Ձեզ չեմ արգելում դիմել, ձեր իրավունքն է ոտնահարվել, այ դուք դիմեք»:

Կառավարության որոշմամբ, բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65% ներկայացվածություն նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25%-ից դառնում է 10%։

Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ:

«Ի տարբերություն օրենքի, կառավարության որոշումն ավելի է վատթարացնում վիճակը, ստացվում է, որ պետության կողմից նշանակվող անդամներն ավելի շատ են լինում, եթե նախկինը 5/4 հարաբերակցությունն էր, այս դեպքում ստացվում է 13/7 հարաբերակցություն»,- ասել էր Ա. Թաթոյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page