Ուհանում պտտահողմի պատճառով զոհվել է 6 և տուժել՝ 218 մարդ
May 15, 2021
1 min read

Չինական ԶԼՄ-ները հաղորդուոմ են, որ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում տեղի է ունեցել ուժեղ պտտահողմ, ինչի հեևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 218-ը՝ վնասվածքներ ստացել։ Պտտահողմի հետևանքով ավերվել է 85, վնասվել՝ մոտ 400 շենք-շինություն, տապալվել են մեծաթիվ ծառեր, 2 ամբարձիչ։
ԶԼՄ-ների փոխանցմամաբ պտտահողմին նախորդել է ուժգին քամի որի արագությունը հասել է 24 մետր/վայրկյանի։
Տեղի իշխանությունները կազմակերպել են փրկարարական աշխատանքներ՝ մեծ թվով տեխնիկայի և որոնողական շների ներգրավմամբ։























Comments