top of page

ՉԺՀ-ն դատապարտել Է ՀՀՊ-ի համակարգերի և միջին հեռահարության հրթիռների տեղակայումը երրորդ երկրներում

Jun 12, 2021
1 min read

Չինաստանը հանդես Է գալիս այլ պետությունների տարածքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարածաշրջանային և գլոբալ համակարգեր ստեղծելու և միջին հեռահարության հրթիռներ ծավալելու՝ «առանձին երկրների» փորձերի դեմ: Այդ մասին հունիսի 11-ին Ժնևի Զինաթափման խորհրդաժողովում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Ինը:


«Չինաստանը հանդես Է գալիս առանձին երկրների կողմից հակահրթիռային պաշտպանության տարածաշրջանային և գլոբալ համակարգերի զարգացման և ծավալման դեմ, որոնք ազդեցություն են գործում ռազմավարական կայունության վրա, ինչպես նաև առարկում Է այլ պետություններում և իրենց հարող տարածաշրջաններում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ»,- մեջբերված Է նրա խոսքը ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page