Չինաստանը թույլ կտա զույգերին երեք երեխա ունենալ
May 31, 2021
1 min read

Չինաստանը թույլ կտա բոլոր զույգերին ունենալ երրորդ երեխան՝ փորձելով կանխել ծնելիության նվազումը և բնակչության ծերացումը, որոնք երկրի երկարաժամկետ տնտեսական հեռանկարների համար ռիսկեր են: Այս մասին հայտնում է TASS-ը։
«Թույլ տալ յուրաքանչյուր զույգի ունենալ երեք երեխա և դրա հետ կապված աջակցության քաղաքականության իրականացումը կօգնի բարելավել բնակչության կառուցվածքը», - հայտնել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով երկուշաբթի կայացած Քաղբյուրոյի նիստին:
Չինաստանը աստիճանաբար բարեփոխում է իր քաղաքականությունը, որը ընտանիքների մեծամասնությանը երկար տարիներ թույլատրում էր միայն մեկ երեխա ունենալ։ Երկրորդ երեխան ունենալ թույլատրվեց 2016 թվականից:























Comments