top of page

ԵՄ-ն կասեցրել է Չինաստանի հետ ներդրումային գործարքը վավերացնելու քայլերը. «Հրապարակ»

May 5, 2021
1 min read

ԵՄ-ն կասեցրել է Չինաստանի հետ ներդրումային գործարքը վավերացնելու քայլերը 


Եվրոպական Միությունը կասեցրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ներդրումային գործարքը վավերացնելու քայլերը Բրյուսելի ու Պեկինի միջև լարվածության պատճառով: 


Համաձայնությունը սկզբունքորեն ձեռք էր բերվել անցյալ դեկտեմբերին, բայց դեռ պետք է ստանար անհրաժեշտ հաստատում ԵՄ ինստիտուտների կողմից, ինչպիսին Եվրոպական Խորհրդարանն է։ 


«Մենք առայժմ  կասեցրել ենք Հանձնաժողովի կողմից քաղաքական իրազեկման որոշ քայլերը: Որովհետև պարզ է, որ ընթացիկ իրավիճակում ԵՄ պատժամիջոցները Չինաստանի դեմ և չինական հակապատժամիջոցները, ներառյալ Եվրոպական Խորհրդարանի անդամների դեմ, միջավայրը նպաստավոր չէ համաձայնագիրը վավերացնելու համար», - ֆրանսիական «Ֆրանս-Պրեսս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Եվրոպական Հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը: 


Գործարքի ապագան արդեն կասկածի տակ էր դրվել Բրյուսելի ու Պեկինի միջեւ վերջերս կայացած դիվանագիտական ​​դիմակայությունից հետո: Մարտի 22-ին Եվրամիությունը սահմանեց Չինաստանի դեմ ավելի քան վերջին 30 տարում առաջին պատժամիջոցները: Միջոցառումների մի մասը, որը մշակվել էր Արևմտյան դաշնակիցների (Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Կանադա) հետ համատեղ, ուղղված էր չորս չինացի պաշտոնյայի և մեկ սուբյեկտի դեմ, որ ենթադրաբար ներգրավված են ՉԺՀ Սինծյան ինքնավար շրջանի մահմեդական ույղուր փոքրամասնության մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մեջ: 


Ի պատասխան ՉԺՀ Արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ էր կիրառել եվրոպական տասը անձի նկատմամբ, այդ թվում՝ ԵԽ հինգ անդամի և չորս սուբյեկտի, որոնց թվում էր նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովը: Պեկինը նաև ընդգրկել էր Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և Կանադայի պաշտոնյաների ցուցակը: Ընդհանուր առմամբ, պատժամիջոց է կիրառվել ավելի քան 30 ֆիզիկական անձի ու սուբյեկտի դեմ: Չինաստանը նաև կոչ արել չխառնվել իր ներքին գործերին։ 


Եվրախորհրդարանի քաղաքական ուժերից երեքը («Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս» (S&D) խումբը, «Նորացնել Եվրոպան» (Renew Europe) և «Կանաչներ» (Greens)), որոնք միասին զբաղեցնում են տեղերի 45% -ը, հայտարարել են, որ քանի դեռ պատժամիջոցները գործում են, խորհրդարանը կհրաժարվի նույնիսկ բացել քննարկումը վավերացման համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page