top of page

ՉԺՀ-ն անհամաձայնություն է հայտնել ԵՄ-ի և Ճապոնիայի գագաթնաժողովի հայտարարության առնչությամբ

May 28, 2021
1 min read

Եվրամիությանն առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչության ներկայացուցիչը, հանդես գալով ԵՄ-ի և Ճապոնիայի վիրտուալ գագաթնաժողովի արդյունքների շուրջ, երկրների միջև հաշտության և վստահության խարխլում Է համարել ԵՄ-ի և Ճապոնիայի համատեղ կոմյունիկեի՝ Չինաստանին վերաբերող դրույթները:


Նա չինացի լրագրողներին հայտարարել Է, որ պաշտոնական հայտարարության առանձին դրույթներ «ամբողջովին դուրս են եկել երկկողմ հարաբերությունների նորմալ զարգացման շրջանակներից»: Մասնավորապես, դիվանագետն ուշադրություն Է դարձրել այն բանին, որ ԵՄ-ի և Ճապոնիայի հայտարարության մեջ խոսվում Է «Արևելա-Չինական և Հարավ-Չինական ծովերում ստեղծված իրադրության առնչությամբ լուրջ մտահոգության մասին և ընդգծվում խաղաղության ու կայունության կարևորությունը Տայվանի նեղուցում»:


Նրանում ընդգծվում Է պատրաստակամությունն ու գործողությունների համակարգումը տարածաշրջանային խնդիրների հարցում, ներառյալ Հոնկոնգի և Սինցզյանի հարցերը, Չինաստանի հետ նրանց հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը: «Տայվանի, Հոնկոնգի և այն հարցերը, որոնք կապված են սահմանների հետ, Չինաստանի ներքին գործերն են: Արևելա-Չինական ծովը և Հարավ-Չինական ծովը առնչություն ունեն Չինաստանի սուվերենության և ծովային կանոնների ու շահերի հետ: Այդ հարցերը վերաբերում են Չինաստանի հիմնարար շահերին և չեն կարող շոշափվել»,-հայտարարել Է չինացի դիվանագետը:


Նա ընդգծել Է. «Չինաստանն իր լուրջ դժգոհությունն ու վճռական անհամաձայնությունն Է հայտնում հայտարարության այդ դրույթների առնչությամբ, որը տարածվել Է Եվրոպայի ու Ճապոնիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքների ամփոփմամբ, ինչպես նաև ավելի հաստատակամորեն կպաշտպանի իր ազգային սուվերենությունը, անվտանգությունը և զարգացման շահերը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page