top of page

Չինաստանի իշխանություններն արգելել են հեռուստատեսությամբ ցուցադրել «կանացի տղամարդկանց»

Sep 3, 2021
1 min read

Չինաստանի իշխանություններն արգելել են հեռուստատեսությամբ «կանացի տղամարդկանց» ցուցադրել: Համապատասխան ծանուցումը հրապարակվել է Չինաստանի ռադիոյի և հեռուստատեսության Ազգային վարչության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


Գերատեսչությունը կարգադրել է վճռականորեն կասեցնել «կանացի տղամարդկանց» և գեղագիտության նորմայից շեղվող որևէ այլ բանի ցուցադրումը հեռուստահաղորդումներում և խստորեն վերահսկել դերասանների ընտրությունը շոուի համար, նրանց ելույթները, հագուստը և դիմահարդարումը:


Բացի այդ, կառավարությունը դեմ է հեռուստաեթերում հարստության ցուցադրմանը, մարդկանց մասնավոր կյանքի քննարկմանը։ Այդ ամենն, իշխանությունների կարծիքով, չի արտացոլում ՉԺՀ-ի արժեքային համակարգը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page