Չինաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղներ են
Oct 4, 2021
1 min read

Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնինի նահանգում 4,4 հազար բնակչի անվտանգ վայրեր են տարհանել չդադարող անձրևների և հեղեղումների հետևանքով: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Հոկտեմբերի 2-ից ամբողջ նահանգում չեն դադարում անձրևներն ու ամպրոպները, որոնք ուղեկցվում են ուժեղ քամով և առանձին շրջաններում՝ կարկուտով:
Ամենամասշտաբային տարհանումները եղել են Շանյան, Դալյան, Անշան, Բենսի, Լյաոյան քաղաքներում: Զոհվածների և տուժածների մասին տվյալներ դեռևս չկան։























Comments