top of page

Չինաստանում ջրհեղեղների զոհ է դարձել 29 մարդ

Oct 14, 2021
1 min read

Երկրի հյուսիսում գտնվող Չինաստանի Շանսի նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 29 մարդ: Տարերքը նաև ավերել է տներ. այդ մասին հայտնում է AP-ն: Հաղորդվում է, որ 14 մարդ զոհվել է ափերից դուրս եկած գետի մեջ հայտնված ավտոբուսի հետևանքով: Ավտոբուսում գտնվող 37 հոգու հաջողվել է փրկել, նրանցից յոթը հոսպիտալացվել են:

Վարորդը ձերբակալվել է, քանի որ անտեսել է նախազգուշացումը, որ ջրհեղեղի պատճառով արգելվում է անցնել կամուրջը:

Ավելի վաղ Շանսի նահանգում ջրհեղեղի զոհ էր դարձել 15 մարդ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page