top of page

Չինաստանը Պաղեստինին և Իսրայելին հրավիրել է անմիջական բանակցություններ վարելու Չինաստանում

May 17, 2021
1 min read

Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին Պաղեստինին և Իսրայելին հրավիրել է ուղիղ բանակցություններ վարել Չինաստանում:

«Մենք վերահաստատում ենք մեր առաջարկը խաղաղության կողմնակիցներին Պաղեստինից և Իսրայելից շարունակել իրենց երկխոսությունը Չինաստանում և հրավիրում ենք երկու կողմի ներկայացուցիչներին գալ՝ անմիջական բանակցություններ վարելու»,- ասել է գործիչը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ավելի վաղ ռազմական գործողությունները Գազայի հատվածի և Իսրայելի միջև անվանել էր «սարսափելի»: Իրավիճակն Իսրայելի և Գազայի սահմանին սրվել է մայիսի 10-ին: Իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներն Արևելյան Երուսաղեմում, որոնց համար պատճառ էր դարձել պաղեստինյան ընտանիքների վտարումը, վերաճել են պատերազմական գործողությունների:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page