top of page

Չինաստանի հյուսիս-արևելքում պտտահողմի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են

Jun 2, 2021
1 min read

Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Շանչժի քաղաքում նախօրեին տեղի ունեցած պտտահողմի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են։


Չինական CGTN հեռուստաալիքը հայտնում է, որ բոլոր տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն․ նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:


Ըստ հաղորդման՝ քաղաքում տարերքը մոլեգնել Է տեղական ժամանակով ժամը 17:30-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, քամու կտրուկ պոռթկումներն ուղեկցվել են կարկուտով:


Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 148 տան, գյուղատնտեսական հողերի և գործարանների ավերման մասին։ Շանչժիի 243 բնակիչ է տեղահանվել տարերային աղետի պատճառով, որի վնասը տեղական իշխանությունները գնահատել են 5,12 մլն յուան (ավելի քան 802 հազար դոլար):

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page