top of page

ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտուրը 19,8 տոկոսով աճել է 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում

May 7, 2021
1 min read

Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում 19,8 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ՝ կազմելով 40,2 միլիարդ դոլար:


Ինչպես մայիսի 7-ին հաղորդել Է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը, ռուսաստանյան արտահանումը Չինաստան այդ ժամանակաշրջանում ավելացել Է 7,7 տոկսով՝ հասնելով 22,1 մլրդ դոլարի, ներմուծումը կազմել Է 18,9 մլրդ դոլար, աճը՝ 38,7 տոկոս:


Ապրիլ ամսին Ռուսաստանը Չինաստանից ներկրել Է 5,13 մլրդ դոլար գումարի ապրանք, Չինաստան Է արտահանել 5,67 մլրդ դոլար գումարի ապրանք: Ամսական ապրանքաշրջանառությունը կազմել Է 10,8 մլրդ դոլար:


Չին-ամերիկյան առեւտուրը տարվա չորս ամսվա ընթացքում տարեկան հաշվարկով ավելացել Է 61,8 տոկոսով եւ հասել 221,65 մլրդ դոլարի: Չինաստանի արտաքին առեւտրի ընդհանուր ծավալը չորս ամսվա ընթացքում կազմել Է 1,79 տրիլիոն դոլար, աճը 2020 թվականի առաջին չորս ամսվա համեմատությամբ՝ 38,2 տոկոս:


Չինաստանի արտահանությունն ավելացել Է 44 տոկոսով՝ կազմելով 973,7 մլրդ դոլար, ներմուծումը՝ 815,79 մլրդ դոլար, աճը՝ 31,9 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page