top of page

Չինաստանի ժողովուրդը «ջարդելու է» յուրաքանչյուրի գլուխը, ով կփորձի ստրկացնել իրենց․ Սի Ծինփին

Jul 1, 2021
1 min read

Չինաստանի ժողովուրդը «ջարդելու է» յուրաքանչյուրի գլուխը, ով կփորձի ստրկացնել իրենց: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար, Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինփինը:


«Չինացի ժողովուրդը պահպանում է արդարությունը և չի վախենում բռնությունից և սպառնալիքներից: Չինաստանի ժողովուրդն ունի ազգային հպարտության և վստահության ուժեղ զգացում: Չինացի ժողովուրդը երբեք չի ճնշել կամ ստրկացրել այլ ժողովուրդների: Նման բան չի եղել անցյալում, չկա հիմա ու չի լինի երբեք»,- ասել է նա:


Սի Ծինփինը հավելել է, որ Չինաստանի ժողովուրդը չի ընդունում արտաքին ուժերի կողմից իրենց ստրկացնելու ու ճնշելու փորձերը: Եվ ով համարձակվի դա անել, բախվելու է «Չինաստանի 1,4 միլիարդ քաղաքացիների միս ու արյան երկաթե պատին և ջարդուփշուր անի իր գլուխը»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page