top of page

Sinovac պատվաստանյութը հաստատվել է Չինաստանում երեխաների և դեռահասների պատվաստման համար

Jun 5, 2021
1 min read

Չինաստանում Sinovac Biotech-ի կորոնավիրուսի պատվաստանյութը հաստատվել է 3-17 տարեկան անչափահասների շրջանում օգտագործման համար: Այս մասին գրում է Reuters-ը:


Պատվաստանյութի I-ին և II-րդ փուլերի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները եղել են դրական, և միայն որոշ դեպքերում աննշան կողմնակի բարդություններ:


Նախկինում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Sinovac պատվաստանյութը ներառել էր արտակարգ իրավիճակներում օգտագործման համար առաջարկվող պատվաստանյութերի ցուցակում:


Չինաստանում արդեն կատարվել է ավելի քան 723 միլիոն COVID-19 պատվաստում:


Sinovac պատվաստանյութը Չինաստանում հաստատվել է փետրվարի սկզբին:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page