Չինաստանը եւ Ռուսաստանը կշարունակեն փոխըմբռնում դրսեւորել եւ միմյանց աջակցություն ցուցաբերել
Չինաստանը եւ Ռուսաստանը կշարունակեն փոխըմբռնում դրսեւորել եւ միմյանց աջակցություն ցուցաբերել այն հարցերում, որոնք վերաբերում են պետական ինքնիշխանության, անվտանգության պաշտպանությանը եւ շահերի զարգացմանը: Այդ մասին ապրիլի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով ՌԴ-ի նկատմամբ սահմանված Արեւմուտքի պատժամիջոցները:

«Չինաստանին եւ Ռուսաստանին կապում են նոր դարաշրջանում համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության հարաբերությունները պետական ինքնիշխանության, անվտանգության եւ շահերի զարգացման պաշտպանության հարցերում, երկու կողմերը կշարունակեն փոխըմբռնում դրսեւորել եւ միմյանց աջակցել»,-հայտարարել է դիվանագետը: Ապրիլի 15-ին նոր պատժամիջոցներ են սահանվել Ռուսաստանի դեմ, դրանց գործողության ներքո են հայտնվել 32 ֆիզիկական անձինք եւ միավորումներ: Բացի այդ, Վաշինգտոնը հայտարարել է, որ երկրից արտաքսում է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների տասն աշխատակիցների: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը, ԱՄՆ-ի պատժամիջոցների ուղեգիծը չի համապատասխանում երկու երկրների ժողովուրդների շահերին: Ավելի վաղ Ռուսաստանը, ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների, հայտարարել էր մի շարք պատասխան միջոցառումների մասին, ներառյալ դիվանագետների արտաքսումը, ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների մուտքի արգելումը եւ դեսպան Ջոն Սալիվանին՝ կոնսուլտացիաների համար Վաշինգտոն մեկնելու առաջարկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուրը՝ 168 ժամ























Comments