top of page

Արցախում չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են

Jun 29, 2021
1 min read


Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթուցիկ օբյեկտների ոչնչացման ուղղությամբ:

«Ականազերծող խմբի կողմից հայտնաբերված պայթուցիկ իրերը, որոնք պատկանում են առաջին կարգի վտանգին՝ զորավարժարան տեղափոխվելուց հետո, ոչնչացվում են պայթեցման եղանակով», - ասել է մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայող Վլադիսլավ Կելզինը:


Յուրաքանչյուր օր «Баллыджа» հատուկ զորավարժարանում ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 30 պայթուցիկ օբյեկտ՝ ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:


Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել է Մարտունու շրջանում ականազերծման ժամանակ: Ընդհանուր առմամբ, 2020 թ․ նոյեմբերի 23-ից մինչ օրս 2148 հա տարածք, ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ մաքրվել է չպայթած զինամթերքից, 1892 շենք ստուգվել է սակրավորների կողմից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթուցիկ նյութ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page