Ջամբո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ
- Jun 29, 2021
- 1 min read

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 29-ին, ժամը 18։19-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ «Ջամբո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Զ․) և «Porsche Cayenne» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 60 տարեկան) մահացել է:
Comments