top of page

Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը. (տեսանյութ)

Jul 11, 2021
1 min read

Միջադեպը տեղի է ունեցել Շերեմետևո օդանավակայանում։ Դրա հետևանքով ինքնաթիռի թռիչքը ևս 2 ժամով հետաձգվել է։


Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը։ Տեղեկությունը հաղորդում է «360» - ը:

Միջադեպը տեղի է ունեցել Շերեմետևո օդանավակայանում։ Թռիչքի ուշացման պատճառով մարդիկ մեկ ժամ ստիպված են եղել նստել ինքնաթիռի սրահում, որտեղ չի աշխատել օդորակիչը և շատ տոթ է եղել։ Սրահում մոտ 500 ուղևոր է եղել, այդ թվում և երեխաներ։


Ուղևորներից մեկը որոշել է բացել վթարային ելքը։ Դուռը բացվել է, վթարային փչովի տրապը` ևս։ Դրա հետևանքով ինքնաթիռի թռիչքը ևս 2 ժամով հետաձգվել է։

Վերջում որոշվել է ուղևորներին տեղափոխել այլ ինքնաթիռ և թռիչքն իրականացնել ուրիշ օդանավով։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page