top of page

Ցիցիպասը հենց մեկնարկում դուրս մնաց Ուիմբլդոնից

  • Jun 28, 2021
  • 1 min read

Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասը դուրս մնաց Ուիմբլդոնից առաջին իսկ շրջանից:


Լոնդոնում մեկնարկած թենիսի ամենահեղինակավոր մրցաշարի` Ուիմբլդոնի առաջին փուլում Ցիցիպասը մրցեց աշխարհի 57-րդ ռակետ Ֆրենսիս Տիաֆոյի հետ: 2 ժամ 4 րոպե ձգված մրցախաղում Տիաֆոն հաղթեց երեք սեթերից հետո` 4:6, 4:6, 3:6 հաշվով:


Ուիմբլդոնը, որը համարվում է ամենահին և հեղինակավոր մրցաշարերի մեկը, առաջին անգամ անցկացվել է 1877 թվականին: Արդեն 133-րդ անգամ անցկացվող մրցաշարը անցկացվում է Լոնդոնի կորտերում: Այս տարի մրցաշարին որոշել են չմասնակցել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթել էր 2008 և 2010 թվականներին, ինչպես նաև ավստրիացի Դոմինիկ Տիմը, Ստեն Վավրինկան, Սիմոնա Հալեպը, Նաոմի Օսական:


Ուիմբլդոնը ռեկորդակիր հաղթողը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով 8 անգամ դարձել է չեմպիոն, իսկ կանանց պայքարում Մարտինա Նավրատիլովան (8 անգամ): Ուիմբլդոնի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցախաղում` Սիմոնա Հալեպը: Ուիմբլդոնը կեզրափակվի հուլիսի 11-ին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page