top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի

Jul 6, 2021
1 min read

Հայաստանում հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225661 դեպքի: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1209287 վերջին մեկ օրում` 3655 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 2780 պացիենտ. Մեկ օրում մնացել է անփոփոխ:


Վերջին տվյալներով ապաքինվել է 217250 անձ` վերջին մեկ օրում 52 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4530 է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page