top of page

Ո՞ր երկրներում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձել

Jul 14, 2021
1 min read

Կորոնավիրուսային հիվանդության և դրա «Դելտա» շտամի տարածման մեծ, իսկ պատվաստման ցածր տեմպերը ստիպում են տարբեր երկրների կառավարություններին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձնել բուժաշխատողների և ռիսկի խմբերում գտնվող անձանց համար:


ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Reuters պարբերականի անդրադարձը.


Ավստրալիա

Ավստրալիան հունիսի վերջին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձրել է տարեցների խնամքով զբաղվող աշխատողների և կարանտինային հյուրանոցների աշխատակիցների համար: Պատվաստումը պարտադիր է դարձել նաև Պարաօլիմպիկ մարզական մրցաշարին մասնակցող` Տոկիո մեկնած մարզիկների համար:


Մեծ Բրիտանիա

Անգլիայում խնամքի տան աշխատողների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա հոկտեմբերից:


Ֆրանսիա

Հուլիսի 12-ին Մակրոնը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը Ֆրանսիայում բոլոր բուժաշխատողները պարտադիր կպատվաստվեն: Բացի այդ, նրանք, ովքեր ցանկանում են կինոթատրոն գնալ կամ գնացք նստել, պետք է պատվաստման ապացույց կամ թեստի բացասական պատասխան ներկայացնեն:


Հունաստան

Հունաստանը հուլիսի 12-ին պատվաստումները պարտադիր է դարձրել ծերանոցների աշխատողների համար, սեպտեմբերից` նաև բուժաշխատողների համար: Միայն պատվաստվածները կկարողանան այցելել բարեր, կինոթատրոններ և այլ փակ տարածքներ:


Ինդոնեզիա

Ինդոնեզիան COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր է դարձրել փետրվարին, ավելին` մայրաքաղաք Ջակարտայում պատվաստումից հրաժարվողները տուգանվում են 357 դոլարի չափով:


Իտալիա

Իտալիայի կառավարության կողմից մարտին հաստատված հրամանագրով առողջապահության ոլորտի աշխատողները` ներառյալ դեղագործները, պարտադիր պատվաստվում են:


Ղազախստան

Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ պարտադիր պատվաստման կամ ամենշաբաթյա թեստավորման կարգ կհաստատվի` 20-ից ավելի մարդկանց խմբում աշխատող անձանց համար:


Լեհաստան

Լեհաստանը պատրաստվում է ռիսկային խմբի անձանց համար օգոստոսից COVID-19-ի դեմ պատվաստումները դարձնել պարտադիր:


Ռուսաստան

Հունիսի վերջին Մոսկվան նոր կարգ է մտցրել, որի համաձայն՝ սրճարանները, ռեստորանները կսպասարկեն միայն պատվաստման վկայական կամ թեստավորված քաղաքացիներին:


Բացի այդ, Ռուսաստանը ծրագրում է սպասարկման ոլորտի աշխատողների 60%-ի համար պատվաստման պարտադիր պահանջ մտցնել մինչև օգոստոսի 15-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page