top of page

Ավստրալիայի իշխանությունը սեպտեմբերին կսկսի պատվաստել 40 տարեկանից ցածր քաղաքացիներին

Jul 6, 2021
1 min read

Ավստրալիայի իշխանությունը սեպտեմբերին կսկսի պատվաստել 40 տարեկանից ցածր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով կառավարական օպերատիվ խմբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջոն Ֆրյուենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Նրա խոսքով՝ մինչեւ 40 տարեկան բոլոր քաղաքացիները կստանան Pfizer կամ Moderna պատվաստանյութ այս տարվա սեպտեմբերից հոկտեմբերը:


Նա նշել է, որ տվյալ պահին երկրում բավական քանակությամբ պատվաստանյութերի պաշար կա, քանի որ արտադրվում է հավանություն տրված դեղամիջոցներից մեկը՝ բրիտանաշվեդական AstraZeneca-ի պատվաստանյութը:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page