top of page

Կորոնավիրուսը նվազեցնում է ինտելեկտի մակարդակն ավելի, քան կաթվածը. հետազոտություն

  • Jul 26, 2021
  • 1 min read

Հետազոտողները պնդում են, որ կորոնավիրուսը նվազեցնում է ինտելեկտի մակարդակն ավելի, քան կաթվածը։ Բրիտանացի և ամերիկացի գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet հանդեսում:


Գիտնականները վերլուծել են ավելի քան 81 հազար մարդու տվյալներ․ նրանց կեսը վարակված է եղել կորոնավիրուսով, մյուս կեսը՝ ոչ։ Գիտնականները մասնակիցներին խնդրել են անցնել British Intelligence Test-ի մտավոր ունակությունների թեստը։


Հետազոտությունը ցույց է տվել COVID-ից հետո ինտելեկտի զգալի նվազում։ Ընդ որում, խնդիրն ավելի խորն է այն մասնակիցների մոտ, որոնք ծանր են տարել հիվանդությունը և միացվել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։


Գիտնականները պնդում են, որ ինտելեկտի մակարդակը, այսինքն՝ ուղեղի ճանաչողական ունակությունները, չեն վերականգնվում նույնիսկ ապաքինվելուց մեկ տարի անց։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page