Հունական Cosmos Aluminium գործարանը աշխատողներին 500 եվրո է խոստանում պատվաստվելու համար
Jul 10, 2021
1 min read

Հունաստանի Լարիսա քաղաքում գտնավող ալյումինի Cosmos Aluminium գործարանի ղեկավարությունը աշխատողներին 500 եվրո պարգևավճար է խոստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար։
Գործարանի արտադրանքը հիմնականում արտահանվում է։ Տարվա սկզբից գործարանը մեծ պատվերներ է ստացել և ղեկավարությունը մտավախություն ունի, որ համավարակի նոր բռնկումների պատճառով չեն կարող կատարել պատվերները։
Այսօրվա դրությամբ Հունաստանի բնակչության մոտավորապես 38 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Իշխանությունները ձգտում են գալիք աշնանը այդ ցուցանիշը հասցնել 70 տոկոսի։
Անցած տարվա անկումից հետո Հունաստանում տնտեսական աճ է արձանագրվում։ Վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական աճը մայիսին կազմել է 14 տոկոս։























Comments