top of page

Իրանի նախագահը զգուշացրել է երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին

Jul 10, 2021
1 min read


Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատանում է, չի բացառվում, որ հիվանդության հինգերորդ ալիք լինի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կոմիտեի նիստում նման կարծիք է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանին։


«Հարավային ու հարավարևելան շրջաններում կորոնավիրուսի «դելտա» մանրէահիմքի տարածում է նկատվել։ Իշխանությունը փորձել է կանխել տարածումը, սակայն այդ մանրէահիմքը ներթափանցել է այլ նահանգներ, ու վիճակը նախորդ շաբաթների համեմատությամբ նկատելիորեն վատացել է»,-ասել է Իրանի նախագահը:


Նրա խոսքով՝ չնայած օրական 500 հազար քաղաքացիների պատվաստելու հնարավորությանը, պետք է հետևել նաև վիրուսի տարածումը կանխելուն ուղղված հորդորներին:


«Հնարավոր է՝ հինգերորդ ալիքն արդեն սկսվել է», - ասել է նախագահը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page