top of page

Աշխարհը կարող է այդպես էլ չիմանալ՝ որտեղից հայտնվեց կորոնավիրուսը. ԿՀՎ տնօրեն

Jul 23, 2021
1 min read

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսն հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ծագումը կարող է այդպես էլ անհայտ մնալ աշխարհին, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։


«Այդպիսի բան հնարավոր է, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, որոնց մասին հստակ դատել չենք կարող», - ԱՄՆ-ի հանրային ռադիոյին տված հարցազրույցի ընթացքում ասել է ԿՀՎ տնօրենը։


«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցրել է, որ նախկինում Չինաստանը հրաժարվել է մասնակցել ԱՀԿ շրջանակում կորոնավիրուսի ծագման հետաքննության 2-րդ փուլին, ինչը Սպիտակ տունը որակել էր «վտանգավոր»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page