Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը
Jul 5, 2021
1 min read

Հուլիսի 5-ից Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը։ Բոլոր բուժական հաստատությունները, որոնք ներառված են պատվաստման ծրագրում, առավոտյան սկսել են պացիենտների ընդունումը, տեղեկացնում է Sputnik – Գրուզիան։
Վրաստանը հուլիսի 2-ին ստացել է կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութերի միլիոն դեղաչափ։ Մեկ ամիս հետո լրացուցիչ կստացվի այդ դեղամիջոցների ևս 500 հազարական դեղաչափ։ Իշխանությունները նախատեսում են պատվաստել օրական 20-25 հազար մարդ։
Հուլիսին պետք է ստացվի նաև Pfizer պատվաստանյութը։ Այսպիսով, մինչև տարեվերջ երկիրը կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի չորս միլիոն դեղաչափ։























Comments