Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1587 նոր դեպք
- Oct 31, 2021
- 1 min read

Հայաստանում հոկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1587 նոր դեպք, մեկ օրում կատարվել է 16 578 թեստավորում, 1586 պացիենտ առողջացել է, գրանցվել է 44 մահվան դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308 326 դեպք, որոնցից 269 100-ն առողջացման ելքով: Փաստացի բուժում է ստանում 31 603 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով վարակակիրների մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է: Ընդհանուր կատարվել է 2 097 421 թեստավորում։
Comments