top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք, մահացել է 19 մարդ

May 4, 2021
1 min read


Հայաստանում մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217407 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 996955 վերջին մեկ օրում` 3343 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 11106 պացիենտ. Մեկ օրում նվազել է 255-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 2001107 անձ` վերջին մեկ օրում 635 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4165 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1029 է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page