top of page

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

  • Jul 13, 2021
  • 1 min read


Հուլիսի 11-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9550 քաղաքացու հետազոտություն, որից 937-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2920 դեպք: Կատարվել է 27 502 թեստավորում:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page