top of page

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

  • Jul 28, 2021
  • 1 min read


Հուլիսի 27-ին կատարվել է 57 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10234 քաղաքացու հետազոտություն, որից 960-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2943 դեպք: Կատարվել է 28 186 թեստավորում:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page