top of page

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 636 նոր դեպք

  • Sep 2, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 386 դեպք, որոնցից 227 726-ն` առողջացած, 4876-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։


Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 554 292 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6394 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 636 նոր դեպք: Ունենք 433 առողջացած, 19 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1159 է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page