top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 925 նոր դեպք

  • Sep 26, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 25-ին կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:


Սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացած, 5251-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1202 է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page