Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից նորածին է մահացել. «aliq.ge»
Վրաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Տեղեկությունը հաստատել են Ցիցիշվիլիի կլինիկայում: Այս մասին հայտնում է aliq.ge կայքը:
Նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի Ալֆա (բրիտանական) շտամով և վերջին օրերին գտնվել է արհեստական շնչառության տակ:
Հիվանդանոցում այս պահին կա ևս երկու նորածին որոնց վիճակը նույնպես ծանր է գնահատվում: Նրանցից մեկը վարակված է Դելտա (հնդկական) շտամով:
Comments