top of page

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք

  • Sep 11, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն՝ առողջացած, 4995-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում:


Այսպիսով՝ երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Ունենք 635 առողջացած, 16 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1173 է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page