top of page

Կորոնավիրուով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 71, ծանր՝ 316 քաղաքացիներ

  • May 31, 2021
  • 1 min read

Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 390-ին:


Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:


«Ներկայում ՀՀ տարածքում 11 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 35 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 71 հոգի, իսկ ծանր վիճակում՝ 316»,- նշեց Խաչատրյանը:


Նա նաև հայտնեց, որ վերակենդանացման մահճակալների ընդհանուր թիվը 185-ն է, որից 135-ը զբաղված է: Ընդհանուր ստացիոնար բուժում ստացողները 1 331 վարակվածներ են:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page