top of page

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք

Oct 5, 2021
1 min read


Հոկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 266 208 դեպք, որոնցից 245 376-ն` առողջացած, 5419-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջաօահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 193 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 761 967 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6904 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Ունենք 534 առողջացած, 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1220 է:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page