Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել
Oct 9, 2021
1 min read

Հոկտեմբերի 8-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է մեկ մահ: Հիվանդը 73-ամյա կին էր, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն և ուներ ուղեկցող լուրջ հիվանդություններ:























Comments