top of page

Կորոնավիրուսի դեմ պայքարողները, կամ՝ մեդալի մյուս կողմը

Oct 25, 2021
1 min read


Կորոնավիրուսի համավարակը չի նահանջում, ավելին, կառավարությանը ստիպում է նոր սահմանափակումների գնալ։ Այսօր, օրինակ, վիրուսի տարածման տեմպերը զսպելու համար առողջապահական գերատեսչությունը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ հորդորելով բուհերում ուսուցումը դարձնել միայն հեռավար, իսկ դպրոցական արձակուրդները երկարաձգել ևս մեկ շաբաթով, այսինքն՝ երեխաներին տանը թողնել մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ։


Ընդառաջելով առաջարկին՝ կորոնավարակի դեմ համատեղ ու արդյունավետ պայքար մղելու համար ԿԳՄՍ նախարարությունն ընդունեց առողջապահության նախարարի հորդորն ու որոշեց բուհական ուսուցումը դարձնել հեռավար։


Այդ ամենն, իհարկե, կյանքեր փրկելու տեսանկյունից ողջունելի կլիներ, եթե չհրապարակվեր նախագահականի տարածած լուսանկարը, որում պարզ երևում է, որ համավարկի դեմ պայքար մղողներն իրենք էլ չեն պահպանում այն կանոնները, որոնք պարտադրում են բոլորին։


Կադրում երևում է, թե ինչպես են նախագահական նստավայրում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ գործադիրի ներկայացուցիչներն առանց դիմակի ժամանակ անցկացնում։


Հատկանշական է, որ առանց բժշկական դիմակի պաշտոնյաների շարքում էին նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Այս ամենից կարող են եզրակացնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է մնալ նույն տրամաբանության մեջ, երբ նախ՝ լանցետ ու սպիրտով էր պայքար մղվում վարակի դեմ, ապա լոքդաունով և դիմակի պարտադիր կրմամբ։


Նարե Գևորգյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page