Նախագահի աշխատակազմը բյուջեի հաշվին COVID-19-ի թեստեր է հանձնել

Նախագահի աշխատակազմը հոկտեմբերի 19-ին «Էկոսենս» ՍՊԸ-ի հետ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով հակամարմինների և վիրուսի հայտնաբերման հետազոտության ծառայությունների պայմանագիր է կնքել։
Մասնավորապես, լաբորատորիան պետք է իրականացնի COVID 19 հակամարմինների որակական որոշում՝ իմունաֆերմենտային մեթոդով, որի մեկ թեստի արժեքը 10 000 դրամ է և ՊՇՌ եղանակով COVID 19-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտություն, որի մեկ թեստի արժեքը 7000 դրամ է։
Ընդհանուր առմամբ, բյուջեից այս պայմանագրով վճարվել է 200 000 դրամ։
Նշենք, որ ՀՀ նախագահը հոկտենբերի 19-ին և դրան հաջորդող երեք օրերի ընթացքում երկրից չի բացակայել, և այս թեստավորումները պայմանավորված չեն եղել արտերկիր մեկնելու հետ։ Նախագահն այդ օրերին Դիլիջանում է եղել և մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին։
Արմինե Նավոյան























Comments