top of page

Արցախում 82-ամյա կին է մահացել կորոնավիրուսից․ 24 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

  • Nov 18, 2021
  • 1 min read


Արցախում նոյեմբերի 17-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20790 քաղաքացու հետազոտություն, որից 3339-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 1 մահ՝ 82-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page