Գերմանիայում, հնարավոր է, հանվի մեկուսացման պահանջը պատվաստված բրիտանացիների համար
Jul 3, 2021
1 min read

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ լիարժեքորեն պատվաստված բրիտանացիների համար կարանտինային կանոնները կհանվեն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Կարծում եմ՝ մոտ ապագայում նրանք, ովքեր կրկնակի պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, կկարողանան կրկին ճամփորդել առանց կարանտինի մեջ մտնելու»,- Ջոնսոնի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Մերկելը:
Բրիտանիայի վարչապետն իր հերթին նկատել է, որ պատվաստման իրենց ծրագրի շնորհիվ Միացյալ Թագավորության քաղաքացիները կկարողանան ավելի շատ ճանապարհորդել այս տարի:























Comments