top of page

Covid-19. ինչ իրավիճակ է Հայաստանում

  • Dec 18, 2021
  • 1 min read


Դեկտեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 506 դեպք, որոնցից 328 050-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6072 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:


Այսպիսով` երեկ կատարվել է 6549 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 156 նոր դեպք: Ունենք 511 առողջացած, 8 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7893 մահվան դեպք է արձանագրվել:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1491 է:

Մեկ օրում Հայաստանում մահացել է 10 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2 485 938 թեստավորում:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page