top of page

Նախօրեին Արցախում գրանցվել է վարակման 6 նոր դեպք, մահացել է 1 մարդ

  • Jan 8, 2022
  • 1 min read


Հունվարի 7-ին Արցախում կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:


Արձանագրվել է 1 մահվան դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է 32.789 քաղաքացու հետազոտություն, որից 4.844-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page