Pfizer-ը կներկայացնի COVID-19-ի դեմ պատվաստանյութի կիրառման 2-րդ գիտափորձի արդյունքները

Ամերիկյան Pfizer ընկերությունը, որը գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ հակակորոնավիրուսային պատվաստանյութ է ստեղծել (Comirnaty), մտադիր է առաջիկայում տեղեկացնել ԱՄՆ իշխանություններին պատվաստանյութի երրորդ չափաբաժնի կիրառման անհրաժեշտության մասին:
Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով The Washington Post-ին:
Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ համապատասխան ճեպազրույցը կարող է տեղի ունենալ երկուշաբթի: Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, Առողջապահության ազգային ինստիտուտների ղեկավար Ֆրենսիս Քոլինզը և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Pfizer-BioNTech ընկերությունները մտադիր են առաջիկայում ներկայացնել երրորդ պատվաստանյութի կիրառման փորձարկումների արդյունքները, որոնց նախնական տվյալները ցույց են տվել, որ երրորդ դեղաչափը, որը ներերկվում է երկրորդից վեց ամիս անց, կայուն դիմադրողականություն է ապահովում՝ մեծ քանակով հակամարմիններ արտադրելով:























Comments